Սանետիի թիմը հաղթել է Հռոմի պապի թիմին

Armenpress 11:08, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին ֆուտբոլիստ Խավիեր Սանետիի Pupi բարեգործական հիմնադրամի թիմը Հռոմում կայացած «խաղաղության միջկրոնական մրցախաղում» հաղթանակ է տարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի Scholas Occurrentes կրթական կազմակերպության թիմի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խաղին, որը նախաձեռնել Էին Սանետին եւ Հռոմի պապը, մասնակցել են հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Դիեգո Մարադոնան, Սամուել Էտո'ոն, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտին, Ռոբերտո Բաջոն եւ ուրիշներ:

Հանդիպումն ավարտվել է 6:3 հաշվով: Մրցախաղից ստացված միջոցները կօգտագործվեն բարեգործական նպատակներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am