Անգլիական ակումբները 835 միլիոն են ծախսել ֆուտբոլիստներ գնելու համար

Armenpress 10:47, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի ֆուտբոլիստների ամռան տեղափոխման շրջանում անգլիական ակումբները ռեկորդային ՝ 835 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար են ծախսել նոր խաղացողների ձեռք բերման համար:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական մամուլը:

Բոլորից շատ գումար է ծախսել «Մանչեսթեր յունայթեդ»-ը՝ 150 միլիոն, 2-րդ եւ 3-րդ տեղերում են համապատասխանաբար «Չելսի»-ն՝ 91,3 եւ «Լիվերփուլ»-ը՝ 50 միլիոն ֆունտ:

2013 թվականին անգլիական ակումբները այս նպատակով ծախսել Էին «ընդամենը» 630 միլիոն ֆունտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am