ՌԴ-ում դպրոց են գնացել ուկրաինացի փախստականների 60 հազար երեխաներ

Armenpress 14:18, 1 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայից փոխստականների 60 հազարից ավելի երեխաներ են սեպտեմբերի 1-ին գնացել ռուսական դպրոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ կառավարության փոխնախագահ Օլգա Գոլոդեցը:

«Այսօր թիվը գերազանցել Է 60 հազարը, թվաքանակն աճում Է, մենք պատրաստ ենք ընդունելու երեխաներին»,-ասել Է Գոլոդեցը:

Նա ճշտել Է, որ այսօր բոլոր երախաներն արդեն դպրոց են գնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am