Արձակված արկերից փլուզվել է Դոնեցկի «Շախտյոր»-ի մարզումային բազայի հիմնական կորպուսը

Armenpress 13:33, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերն արձակված երկու արկերի հետևանքով ոչնչացվել է Դոնեցկի «Շախտյոր»-ի մարզումային կենտրոնի հիմնական կորպուսը, որտեղ ապրում և վերականգնվում էին ֆուտբոլիստները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին սոցիալական ցանցի իր էջի միջոցով հայտարարել է դոնեցկյան ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:

Օգոստոսի 23-ին «Դոնբաս Արենա»-ի մի հատվածը փլուզվել էր` արձակված ռումբի հետևանքով: Մարզադաշտին հասցված վնասը գնահատվել էր 1 մլն դոլար: Օգոստոսի 27-ին էլ «Շախտյոր»-ի մարզումային բազան ենթարկվել էր կրակահերթի, բացի այդ, բազայի տարածք էին ընկել չորս արկեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am