«Մեկ համակարգիչ յուրաքանչյուր աշակերտի» ծրագիրը նոր ուստարվանից կիրագործվի նաև Արցախի շրջկենտրոններում

Armenpress 17:05, 29 Օգոստոս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրթության նոր պահանջներին   համապատասխան` միջոցներ են ձեռնարկվում ուսուցիչների վերապատրաստման համար, աջակցություն է ցուցաբերվում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների գիտելիքների ձեռքբերման ու խորացման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը նշել է, որ այդ նպատակով կյանքի են կոչվում հանրակրթական հաստատություններում նոր տեխնոլոգիաների ներդրման մի շարք ծրագրեր:

Այս համատեքստում նախարարն առանձնացրել է «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր  աշակերտի» ծրագիրը, որը նոր ուսումնական տարվանից կիրագործվի Սեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում՝ 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտների ընդգրկմամբ: Նախարարի համոզմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի, որպեսզի 1-ին դասարանից  սկսած` աշակերտները տիրապետեն տեղեկատվական տեխնոլոգիաներին։

Կշարունակի գործել նաև dasaram.am ծրագիրը, որը ներդրվել է դեռևս անցած ուսումնական  տարվա վերջին, և որի նպատակն է դպրոց-աշակերտ-ուսուցիչ կապի ու հարաբերությունների ամրապնդումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am