Ուկրաինան կարող Է անդամագրվել ՆԱՏՕ-ին, եթե համապատասխանի դաշինքի չափանիշներին. Ռասմուսեն

Armenpress 16:02, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կկարողանա անդամագրվել ՆԱՏՕ-ին, եթե նա դա ցանականա եւ եթե համապատասխանի դաշինքի չափանիշներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ամփոփելով ՆԻՏՕ-ի խորհրդի եւ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտապլանային նիստերի արդյունքները: Նրա խոսքով՝ օգոստոսի 29-ին չի քննարկվել դաշինքին Ուկրաինայի անդամակցելու հնարավորության հարցը:

Ուկրաինայի կառավարությունն այսօր նախաձեռնել Է երկրի արտադաշինքային կարգավիճակի չեղարկումը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգծի որդեգրումը: Այդ մասին հայտարարել Է հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Արսենի Յացենյուկը: «Արտադաշինքային կարգավիճակի չեղարկման վերաբերյալ օրինագիծը մենք ներկայացնում ենք Ուկրաինայի խորհրդարանին: Նախագիծը նախատեսում Է, որ Ուկրաինայի քաղաքականությունն ուղղված կլին ՆԱՏՕ-ի անդամակցությունն ստանալուն»,- հավելել Է նա:

Յացենյուկն ասել Է, որ փաստաթուղթն օրենսդրորեն կարգելի Ուկրաինայի անդամակցությունը որեւԷ այլ միության, բացի Եվրամիությունից: Նա կոչ Է արել խորհրդարանին՝ անհապաղ քննարկել այն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am