Հայաստանն իր երկու հարևանների հետ սեպտեմբերին Երևանում բազմաճյուղ ցուցահանդես կանցկացնի

Armenpress 15:49, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 12-14-ը կկայանա «Էքսպո Իրան-Կովկաս 2014» տարածաշրջանային բազմաճյուղ ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Նյու Էքսպո» ընկերությունից, ցուցահանդեսի ժամանակ ներկայացված կլինեն Իրանի, Հայաստանի, Վրաստանի մի քանի տասնյակ կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են սեպտեմբերի 12-14-ին ժամը 10:00-18:00-ը: Բացումը կկայանա սեպտեմբերի 12-ին ժամը 11:00-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am