Անհրաժեշտ է հուսալի հսկողություն ապահովել ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Armenpress 12:35, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին Է, որ ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ անհրաժեշտ Է հուսալի հսկողություն ապահովել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել Բալի կղզում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ մտահոգություն Է հայտնել ուկրաինական բանակի եւ աշխարհազորայինների միջեւ մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ: Նրա կարծիքով՝ ՌԴ-ի եւ Ուկրաինայի սահմանում ստեղծված իրավիճակը «գլխավոր խոչընդոտն Է մնում իրադրության ապաԷսկալացման համար, քանի որ զենքը եւ ծանր սպառազինությունները, ըստ ստացված տվյալների, շարունակում են անարգել կերպով Ռուսաստանից թափանցել Ուկրաինա»: «Առկա Է երկու պետությունների միջեւ սահմանի նկատմամբ հուսալի հսկողություն ապահովելու շտապ անհրաժեշտություն՝ ստուգման միջազգային մեխանիզմի միջոցով, ինչպես քննարկվել Էր Մինսկի բանակցություններում»,-ասել Է Պան Գի Մունը:    

Նա նաեւ հանդես Է եկել հօգուտ այն բանի, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ սեպտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները «կայանան Ուկրաինայի ամբողջ տարածքում եւ դառնան միավորող եւ հաշտեցնող գործոն»: Ինչպես կարծում Է Պան Գի Մունը, դա ամբողջ երկրի բնակիչներին թույլ կտա զգալ, որ իրենց շահերը ներկայացված են խորհրդարանում:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվել է Ուկրաինայի արեւելքում հրադադար հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: «Հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի պատվիրակության կողմից առաջարկված հայտարարությունը արգելափակվել է անլուրջ պատրվակով»,- նշել է միջազգային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Մեկնաբանելով Ռուսաստանի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ին առընթեր Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռայմոնդա Մուրմոկայտեն հայտարարել է, որ փաստաթղթում հաշվի չեն առնված մի քանի պահեր: Մասնավորապես, նրա կարծիքով, աշխարհազորայինները խոչընդոտել են Կիեւից մարդասիրական օգնության մատակարարումներին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am