Շոտլանդիայի անկախությունն սպառնում է գործազրկությամբ. Քեմերոն

Armenpress 11:12, 29 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կոչ է արել Շոտլանդիայի բնակչությանը մտածել այն մասին, որ սեպտեմբերյան հանրաքվեում տարածաշրջանի անկախության օգտին քվեարկելու դեպքում հնարավոր են աշխատատեղերի կրճատումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քեմերոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան աշխարհի հնագույն եւ առավել հաջողակ ընդհանուր շուկաներից մեկն է, իսկ Շոտլանդիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի ծավալը կրկնակի գերազանցում է մյուս երկրների հետ Շոտլանդիայի առեւտուրը:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատվելը քիչ հավանական է:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am