ԵԱՀԿ-ն արտակարգ նիստ Է գումարում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար

Armenpress 13:06, 28 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն օգոստոսի 28-ին արտակարգ նիստ կանցկացնի Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի առաքելության հայտարարությանը:

«ԵԱՀԿ-ի պատվիրակությունների՝ հինգշաբթի օրը Վիեննայում կայանալիք արտահերթ նիստի օրակարգի հիմնական հարցը կլինի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կատարված խախտումները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել Է, որ ՌԴ-ի հետ սահմանում գերի Է բռնել ռուսաստանցի դեսանտայինների: Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի աղբյուր ՌԻԱ «Նոոստի»-ին պարզաբանել Է, որ Ուկրաինայում բռնված ռուս զինծառայողները պարեկում Էին սահմանի հատվածը եւ, հավանաբար, պատահականորեն անցել են այն, ընդ որում նրանք դիմադրություն ցույց չեն տվել ուկրաինական ուժերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am