Կարլսենը կարող Է Սոչիում չխաղալ Անանդի հետ

Armenpress 18:43, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կարող Է հրաժարվել Սոչիում նախատեսված` հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտին մասնակցելուց:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» հանդեսը, մրցամարտի կազմակերպիչներին հղած նամակում Կարլսենի մենեջեր Էգդեն Ագդեսթեյնը նշել Է, որ շախմատիստը վերջերս հաճախ Է խաղացել  միջազգային մրցումներում եւ ժամանակ չունի  նախապատրաստվելու Անանդի հետ մրցամարտին: Ըստ Կարլսենի` այն  ցանկալի Է տեղափոխել ավելի ուշ ժամկետի:

Այս հարցով Կարլսենի ներկայացուցիչները արդեն դիմել են  նաեւ շախմատի միջազգային ֆեդերացիա՝ ՖԻԴԵ, որի նախագահ Կիրսան Իլյումժինովը մերժել Է այդ խնդրանքը` նշելով, որ աշխարհի չեմպիոնի համար մրցամարտը արդեն ծրագրված Է շախմատի միջազգային ֆեդերացիայի օրացույցում:

Նշվում Է նաեւ, որ Կարլսենը կարող Է հրաժարվել այս մրցամարտին մասնակցելուց քաղաքական պատճառներով՝ նրան ձեռնտու չԷ խաղալ Ռուսաստանում, որի փոխհարաբերությունները  արեւմտյան երկրների հետ բավականին լարված են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am