Նանկին-2014. Հայաստանի մարզիկները առայժմ 29-րդ տեղում են

Armenpress 17:32, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մարզիկները ներկայումս զբաղեցնում են 29-րդ տեղը Նանկինում ավարտվող Պատանեկան օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի թիմը վաստակել Է 11 թիմային միավոր. առայժմ հայ մարզիկների հաշվին չեն գրանցվել վերջին 3 բրոնզե մեդալները, որոնցից մեկը Հայաստանի թիմը նվաճել Է բռնցրքամարտում, իսկ եւս 2-ը՝  ազատ ոճի ըմբշամարտում:

149 միավորով Խաղերի թիմային հաշվարկի աղյուսակը գլխավորում են Չինաստանի , 2-րդ եւ 3-րդ տեղերն 116 եւ 42 միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի մարզիկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am