Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Armenpress 11:11, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 27-ին` առավոտյան ժամը 10:45-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին` առավոտյան ժամը 05:00-ից, ժամանակավորապես դադարեցվել էր Հայաստան բնական գազի մատակարարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am