Ֆրանսիայում իր պարտականություններին Է ձեռնամուխ լինում կառավարության նոր կաբինետը

Armenpress 11:08, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարության նոր կաբինետը, որն օգոստոսի 26-ին կազմել Է վարչապետ Մանյուել Վալսը, օգոստոսի 27-ին լրիվ կազմով ձեռնամուխ կլինի աշխատանքի: Նախօրյակին կատարված վերաբաշխումները չեն վերաբերել հանգուցային նախարարությունների մեծ մասին, որոնց ղեկավարները պահպանել են իրենց պաշտոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրենց նախկին պարտականությունները կշարունակեն արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարներ Ժան Իվ Լը Դրիանը եւ  Բեռնար Կազնեւը: Տնտեսական բլոկում Միշել Սոպենը պահպանել Է վերահսկողությունը ֆինանսների նախարարության եւ հանրային հաշիվների նկատմամբ: Գյուղատնտեսության նախարար եւ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Է մնացել Ստեֆան Լը Ֆոլը: Բնապահպանության, Էներգետիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը նախկինի պես Սեգոլեն Ռուայալինն Է, արդարադատության նախարարինը՝ Քրիստիան Տոբիրայինը:

Դիտորդները նշել են, որ իր երկրորդ կառավարությունում, որը ճիշտ ինչպես եւ առաջնը, ունի 16 նախարար, վարչապետ Վալսին հաջողվել Է պահպանել գենդերային զուգակշռությունը. կաբենետում ութ տղամարդ Է եւ ութ կին:

Կատարված վերաբաշխումների մեջ դիտորդների ամենամեծ ուշադրությունը գրավել Է, թերեւս, Էկոնոմիկայի եւ ինդուստրիայի նոր նախարարի նշանակումը: Նոր նախարար Է դարձել հանրապետության նախագահի խորհրդական Էմանյուել Մակրոնը, որը պետության ղեկավարին կոնսուլտացիաներ Էր տալիս տնտեսական հարցերի շուրջը եւ ունի մասնավոր բանկային հատվածում աշխատանքի ոչ քիչ փորձ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am