Գազայի հատվածում հրդադարն ուժի մեջ կմտնի 20:00-ից. Մահմուդ Աբբաս

Armenpress 20:21, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 19:00-ից` (Երևանի ժամանակով 20:00-ից):«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ` այդ մասին Ռամալլահում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:

«Մենք արձագանքեցինք վերջնական և համապարփակ հրադադարի հաստատման Եգիպտոսի առաջարկին, որը կսկսվի Կահիրեի ժամանակով 19:00-ից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրել է Աբբասը:

 Իսրայելական կողմը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում այդ հայտարարությունը: Միաժամանակ, եգիպտական հեռուստատեսությունն արդեն հաստատել է, որ «Համաս» խմբավորումը և Իսրայելը համաձայնեցրել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am