Օգոստոսի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Armenpress 17:15, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքում  մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին` առավոտյան ժամը 05:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am