Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելու փորձերն անընդունելի են. Լավրով

Armenpress 11:46, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի ցանկանում ընթանալ լարվածության Էսկալացման ուղիով եւ հուսով Է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ մյուս երկրները կանսան բանականության ձայնին եւ կդադարեն վերջնագրերի լեզվով նրա հետ խոսելուց:

Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով բրիտանական The Daily Telegraph հրատարակության Russia beyond the headlines հավելվածի հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Ճգնաժամային իրավիճակները միակողմանի պատժամիջոցների ուղիով լուծելու փորձերը, պատժամիջոցներ, որոնք դուրս են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շրջանակներից, սպառնում են միջազգային խաղաղությանը եւ կայունությանը,- նշել Է նախարարը:- Այդ փորձերն անարդյունավետ են եւ հակասում են միջազգային իրավունքի նորմաներին եւ սկզբունքներին»:  

«Ռուսաստանի հետ, ի դեպ ասած նաեւ ցանկացած այլ երկրի հետ վերջնագրերի եւ հարկադրական միջոցների լեզվով խոսելը բացարձակապես անընդունելի Է,- ընդգծել Է Լավորովը:- Մեր պատասխանը Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ որոշ այլ երկրների միակողմանի քայլերին հավասարակշռված Է եւ հաշվի Է առնում միջազգային պայմանագրերի գծով Ռուսաստանի իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում Առեւտրի համաշխարհային կազմակերեպության շրջանակներում», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am