«Բորուսիա»-ն պարտվեց Բունդեսլիգայի առաջին խաղում

Armenpress 22:25, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդելսիգայի առաջին իսկ խաղում պարտվեց Լևերկուզենի «Բայերն»-ին: «Բորուսիա»-«Բայերն» 0-2:  

Դորտմունդցիները համար Բունդեսլիգայի մեկնարկն իսկապես որ լի էր անակնկալներով: Հանդիման մեկնարկից 9 վայրկան անց «Բայերն»-ի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը:  Գոլը խփեց Միտչել Լանգելակը: Վերջինս խփեց Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաարագ գոլը:  Բաց թողած գնդակը զայրացրեց դորտմունդցիներին, սակայն լևերկուզենցիները շարունակում էին կառուցողական խաղով հաճակի անհանգստացնել մրցակցին: Երկրորդ խաղակեսում տարածքային առավելությունը «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների կողմն էր, սակայն այդ առավելությունից արդյունք ստանալ չէր ստացվում: Խաղավարտից վայրկյաններ առաջ «Բայերն»-ի ֆուտբոլիստները խփեցին նաև երկրորդ գնդակը: Իր թիմի երկրորդ գոլը խփեց Ստեֆան Կրիսլինգը:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյան բավականին ակտիվ էր «Բորուսիա»-ի առաջին գծում:

Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Բորուսիա»-ն արտագնա խաղում կմրցի «Աուսբուրգ»-ի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am