Արտաշատում խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կին է հայտնաբերվել

Armenpress 14:50, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1988թ. ծնված Մարինե Ս.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վերջինս օգոստոսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի մեղադրանքով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am