Տաշիրում «Օպել»-ը հարվածել է «ԳԱԶ 3110»-ի և կողաշրջվել
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 22-ին` ժամը 23.49-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 22 SS348 պ/հ (վարորդ Ռ. Մ.) և «Օպել» մակնիշի 34 ՕA 566 պ/հ (վարորդ Ռ. Փ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլեկտրական լարերի սյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական
օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին
- Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց առողջապահական կարիքները