Մխիթարյանը նոր մրցաշրջանը սկսում է «Բորուսիա»-ի առաջատարներից մեկի կարգավիճակում. Սպորտ-էքսպրես

Armenpress 20:59, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Սպորտ-էքսպրես» մարզական կայքը վերլուծական հոդված է հրապարակել գերմանական Բունդեսլիգայի մեկնարկող առաջնության վերաբերյալ, որում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Չնայած նախորդ մրցաշրջանում ցուցադրած ոչ կայուն խաղին, Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում մշտապես տեղ էր գտնում հիմնական կազմում: Եվ իր երկրորդ առաջնությունը հայ հարձակողական ոճի կիսապաշտպանը սկսում է արդեն «Բորուսիա»-ի  առաջատարներից մեկի կարգավիճակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է կայքը:

Բացի այդ, խաղը կտրուկ բարելավել է Օբամեյանգը. վերջին հանդիպումներում նա և Մխիթարյանը տպավորիչ ռմբարկուական դուետ էին կազմել, ինչի արդյունքում դորտմունդյան երկրպագուներն արդեն այնքան էլ չեն տխրում Լևանդովսկու հեռանալու համար»,- գրում է մարզական կայքի լրագրողը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am