Ըմբիշները դեռ ժամանակ ունեն կողմնորոշվել վարկանիշային մրցումներում

Armenpress 10:56, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի աշխարհի առաջնությունը կլինի 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ըմբշամարտի ազգային ֆեդերացիան դեռ պետք Է լուծի եկող տարվա ըմբշամարտի աշխարհի առաջնության հայ ըմբիշների մասնակցության հետ կապված հարցերը, եւ դրանից հետո միայն կորոշվի, թե ինչ վարկանիշային մրցումների կմասնակցեն Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am