Թեհրանի Փերիո կրթասիրաց միության պատվիրակությունն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Armenpress 18:21, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 21-ին ընդունել է Թեհրանի Փերիո կրթասիրաց միության պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադիր անդամ Գարեգին Արմենյանցը, վարչության նախագահ Գասպար Ամիրխանյանը, «Իրանի Փերիո գավառի հայության օրեր Հայաստանում» ծրագրի հանձնախմբի նախագահ Ժորժ Աղազարյանը, հայաստանյան ներկայացուցիչ, դոկտոր Լուսինե Մարկոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Թեհրանի Փերիո կրթասիրաց միության ներկայացուցիչներին՝ նախարարը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ, որ նախաձեռնել եք այս հիանալի ծրագիրը, և հուսով եմ, որ այն իր շարունակությունը կունենա»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի անցկացման հետ կապված կազմակերպական հարցեր, նախանշվել հետագա անելիքները:

Որոշվել է հաջորդ տարի գիտաժողով գումարել և  ֆիլմ ստեղծել Թեհրանի Փերիո գավառի պատմության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am