Հայաստանն ու Վրաստանը կմեծացնեն նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի լարման հզորությունը

Armenpress 18:15, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կկառուցվի ոչ թե 400, այլ 500 մեգավատ լարման հզորությամբ: Այս պայմանավորվածության մասին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանին եւ Իրակլի Ղարիբաշվիլիին համատեղ հանդիպմանը տեղեկացրել են երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները` նշելով, որ դա կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի: ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի: 

Զրուցակիցները քննարկել են նաև Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթում կանոնավոր չվերթների գործարկման հարցը: Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am