«Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մեքենա է այրվել

Armenpress 14:30, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 21-ին, ժամը 08.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 08.57-ին, մարվել՝ 08.59-ին: Ամբողջությամբ այրվել է Ս.Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի 34VM133 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am