Ամաչում եմ, որ նման հակառակորդ ունեմ. Մովսես Հակոբյանը Ռովշան Աքպերովի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը իրավունք չունի զինվորական կոչվելու: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ՊԲ հրամանատարը, անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հարցաքննությանը և այնուհետև սպանությանը, ընդգծեց, որ ամաչում է նման հակառակորդ ունենալու համար: «Ես ընդանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ հակառակորդին, և ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, բայց այս պարագայում ափսոսում եմ, որ հակառակորդս այդպիսի մարդ է։ Նման մարդը զինվորական ուսադիր կրելու իրավունք չունի, որ երկրում ուզում է լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբյանը։
Դիտարկմանը, թե Աքպերովը նույնպես գեներել-լեյտենանտի կոչում ունի, ինչպես ինքը, Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ նա դեռ շատ հաց պետք է ուտի իմ կոչմանը հասնելու համար»:
ՊԲ հրամանատարը ընդգծեց, որ գեներել-լեյտենանտը և, առհասարակ, ցանկացած զինվորական իրավունք չունի իրեն այդպես պահել:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը