Արմավիրի Այգեկ գյուղի տներից մեկի բակում օձ է նկատվել

Armenpress 16:59, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 20-ին` ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am