Ապրելու համար լավագույն քաղաքները գտնվում են Ավստրալիայում եւ Կանադայում. փորձագետներ

Armenpress 16:37, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքը չորրորդ անգամ է գլխավորել ըստ Economist հանդեսի վարկածի կյանքի լավագույն որակով քաղաքների ցուցակը:

Ընդամենը հրատարակության հետազոտական ստորաբաժանման փորձագետներն ուսումնասիրել են 140 քաղաքներ՝ ուշադրություն դարձնելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են առողջապահությունը, էկոլոգիան, ենթակառուցվածքը, կրթության մատչելիությունը եւ մշակութային կյանքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Քաղաքների առաջին տասնյակի մեջ են մտել նաեւ Ավստրալիայի Ադելաիդան, Սիդնեյը եւ Փերտը եւ Կանադայի Վանկուվերը, Տորոնտոն եւ Քալգարին:

Հին աշխարհը լավագույնների տասնյակում ներկայացված Է լոկ Վիեննայով (երկրորդ տեղը) եւ Հելսինկիով (ութերորդ տեղը):

Վարկանիշը եզրափակում Է Դամասկոսը Սիրիայում, որտեղ վերջին երեք տարում շարունակվում Է զինված հակամարտությունն իշխանությունների եւ ապստամբների միջեւ, որոնք պահանջում են նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը, հաղորդել Է BBC-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am