Թուրքիայի ԶՈւ զինվորն անցել է սիրիացի քուրդ զինյալների շարքերը

Armenpress 15:37, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի 21-ամյա զինծառայող Բերքայ Թաշքըրանը փախել է այն զորամասից, որտեղ ծառայում էր, եւ հուլիսի 30-ին անցել Սիրիայի հյուսիսում քրդաբնակ Քոբանիի (Ռոջավա` սիրիական Քուրդիստան) շրջանի անվտանգությունը սիրիացի իսլամիստ ահաբեկիչներից պաշտպանող Դեմոկրատական միասնություն կուսակցության (YPG) զինյալների շարքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ANF լրատվական գործակալությանը տված հարցազրույցում թուրք զինվորն ասել է, որ Թուրքիայում իրեն պարտադրել են ծառայել բանակում այն բանից հետո, երբ ինքը միացել էր Ստամբուլի Գեզի այգու հետ կապված թուրքական կառավարության քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին:

Նա թուրք երիտասարդներին կոչ է արել ազատվել ազգայնական նախապաշարմունքներից եւ լծվել քրդերի ազատության համար պայքարին: «Մինչեւ արյանս վերջին կաթիլը պաշտպանելու եմ Ռոջավան», -ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am