Երևան-Իջևան ճանապարհին «Ֆորդ-Տրանզիտ» բեռնատարին բախված «ՎԱԶ-2106»-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 14:59, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում օգոստոսի 19-ին` ժամը 09.45-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա տղամարդ և հայտարարել, որ ավտովթարի է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ Երևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի հիշյալ ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am