Սահմանամերձ Բարեկամավանում բացվել է բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար

Armenpress 16:28, 19 Օգոստոս, 2014

ՏԱՎՈՒՇ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մի խումբ խորհրդարանականներ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բազմաթիվ հյուրեր այցել են  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային Բարեկամավան համայնք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի տեղեկատվության վարչությունից, խորհրդարանականները մասնակցել են  հայրենիքի պաշտպանության համար նահատակված բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա է եղել ամբողջ գյուղը: Օրվա առթիվ ներկաներին ողջունել է համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը, իսկ խաչքարի բացման պատիվը վերապահվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զոհված ազատամարտիկների երկու հարազատների: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշարժան այդ օրը նաև մեդալներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Խաչքարի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից, ճարտարապետ Անդրանիկ Դավթյանն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am