Լեռնային Ղարաբաղի ապագան պետք է որոշի Արցախի ժողովուրդը` հանրաքվեի միջոցով. Էդ Ռոյս

Armenpress 10:50, 15 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության շիկացման վերաբերյալ:

«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով խորապես մտահոգիչ են: Ռազմական գործողությունների ինտենսիվացումը շփման գծում խլել է տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ մարդկանց կյանք: Օբամայի վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի` խրախուսելու հրադադարի վերականգնումը, ստիպի Ադրբեջանին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին և խթանի խաղաղության ծրագրին, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի հստակը օրը` որոշելու իրենց ապագան»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կոնգրեսականի պաշտոնական կայքը, նշել է Էդ Ռոյսը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին իր դիրքորոշման համար` ուղղված Լեռնային Ղարաբաղի անվտանգ և ժողովրդավար ինքնորոշմանը: «Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին հետևել կոնգրեսականի խորհրդին և ստիպել Ադրբեջանին վերջ տալ հրադադարի խախտումներին, դուրս բերել դիպուկահարներին և սկզբունքայնորեն ու բացահայտ ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ապագան որոշելու են իր քաղաքացիները», - ասել է Համփարյանը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am