Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության ապացույցները ներկայացվում են միջազգային կառույցներին. Տիգրան Բալայան

Armenpress 12:33, 14 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով կրկին անդրադարձավ Կարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին ու ԱԳ նախարարության արձագանքի մասին մամուլի հրապարակումներին: 

Հարց. Մամուլում հրապարակումներ են եղել, թե արտգործնախարարությունը լռություն է պահպանում և չի արձագանքում Կարեն Պետրոսյանի` ադրբեջանական գերության մեջ սպանվելու հանգամանքին: Պատասխան. Ցավալի է, որ նույնիսկ նման ողբերգությունը կարելի է օգտագործել շահարկումների նպատակով։ Սպանության օրն իսկ ԱԳՆ արձագանքել և խստագույն կերպով դատապարտել է այդ հանցագործությունը: ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am