Իլյումժինովը վերընտրվել Է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում

Armenpress 10:35, 12 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ ռուսաստանցի  Կիրսան Իլյումժինովը, ստանալով 110 ձայն կողմ եւ 61 ձայն դեմ, վերընտրվել Է այս պաշտոնին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում աշխատանքն սկսած ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովն աշխատանքը կավարտի օգոստոսի 14-ին: Համաժողովի աշխատանքի   առաջին օրը նվիրված Էր միջազգային շախմատի ղեկավարների ընտրությանը:

Իլյումժինովի միակ մրցակիցն Էր Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ` շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը:

Իլյումժինովը 20-տարուց ավելի ղեկավարում Է ՖԻԴԵ-ն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am