ՀՀ դեսպանը Չեխիայում քննարկել է երկկողմ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հնարավորությունները

Armenpress 20:55, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հուլիսի 31-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության կոալիցիոն կառավարության առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակությամբ արձանագրել տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում:

Կողմերը հանգամանալից քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հնարավորությունները:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրել է սեպտեմբերի 10-12-ին Երևանում կայանալիք հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի և համատեղ գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am