Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արյան ընդհանուր անալիզը կարող Է որոշել ինքնասպանության հակվածությունը

Armenpress 15:39, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյան ընդհանուր անալիզը կարող է որոշել, թե մարդը որքանով Է հակված ինքնասպանություն կատարելուն: Այս եզրակացությանն են հանգել Ջոն Հոպկինսի անվան բժշկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները, կենտրոն, որը գտնվում է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում (Մերիլենդի նահանգ): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկացի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքները հրապարկվել են «Վաշինգտոն փոստ» թերթում:    

Հետազոտության ընթացքում գիտնականները մարդու արյան մեջ հայտնաբերել են այսպես կոչված «ծագումնաբանական ինդիկատոր», որի միջոցով կարելի Է որոշել սթրեսակայունությունը եւ հակվածությունը դեպի ինքնասպանության մասին մտքերը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am