Ռոյսը ցանկանում է լքել «Բորուսիա»-ն

Armenpress 11:53, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլի ակումբը մտադիր է 35 միլիոն եվրո գումարով գնել Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Մարկո Ռոյսին: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսպանական մամուլը, Ռոյսը, որը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանի գործող խաղընկերն է, չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Բորուսիա»-ի հետ, թեեւ մեծ հեղինակություն Է վայելում Դորտմունդում:

«Բարսելոնա»-ն շարունակում Է իր համար արժանի ֆուտբոլիստներ փնտրել, որոնք ի վիճակի կլինեն ուժեղացնել թիմի խաղը ապագա մրցումներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am