Բաքվում վրացի ֆոտբոլասերները Զաքաթալան եւ Կախին վրացական տարածք ներկայացնող քարտեզ են պարզել

Armenpress 11:13, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի առաջնության շրջանակում Բաքվում ադրբեջանական «Նեվթչի»-ի դեմ խաղի ժամանակ վրացական «Չիխուրի» թիմի երկրպագուները մարզադաշտում քարտեզ են պարզել, որում Ադրբեջանի տարածքում գտնվող Զաքաթալայի եւ Կախիի շրջանները ներկայացված են Վրաստանի մաս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, վրացի ֆուտբոլասերների այդ արարքի պատճառով ադրբեջանցի եւ վրացի երկրպագուների միջեւ մարզադաշտում ընդհարում է տեղի ունեցել: Իրավապահ մարմիններին հաջողվել է արագ կանխել բախումը:

Ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող հյուսիս-արեւմտյան Զաքաթալայի եւ Կախի շրջանները վրացական պատմական տարածքներ են, եւ սոցիալիստական Ադրբեջանի կազմ են մտցվել բոլշեւիկների կողմից անցյալ դարասկզբին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am