Գյումրիում կառուցվում են բակային նոր խաղահրապարակներ

Armenpress 21:17, 31 Հուլիս, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղադրվում են բակային նոր խաղահրապարակներ: Աշխատաքներն իրականացնում  են համատիրությունները, իսկ խաղահրապարակների տեղադրման  և հետագա պահպանման աշխատանքները վերահսկում է Գյումրու քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժինը: Խաղային կահավորանքը պատրաստվում և տեղադրվում  է մրցույթում հաղթած կազմակերպության կողմից, տվյալ դեպքում, այս ոլորտում հայտնի և երկար տարիների փորձ ունեցող «Մագնոն» ինստիտուտի:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի  համատիրությունների մոնիտորինգի բաժնի պետի պաշտոնակատար Համլետ Հովհաննիսյանը, այսօրվա դրությամբ` քաղաքում տեղադրված է  արդեն 8 բակային խաղահրապարակ, սակայն  մինչև տարեվերջ նմանատիպ բակերի  թիվը կհասնի 21-ի՝ 72 խաղով: Խաղերի արժեքները՝ տեղադրման հետ միասին, տարբեր են՝ 43 հազար դրամից մինչև 514 հազար դրամը:

«Բակերը հիմնվում են համատիրությունների առաջարկով, բակ-խաղահրապարակների պահպանությունն ու անվտանգությունը ևս համատիրությունների ուսերին  է, բայց մեր կողմից պարտադիր կիրականացվի հսկողություն: Գարնանն այս բակերում կկազմակերպվի ծառատունկ: Քաղաքապետարանը նոր հիմնված յուրաքանչյուր բակի նվիրել է նաև 2 նստարան, որը տեղադրվում է համատիրությունների ուժերով: Բակերի լուսավորության և բարեկարգման  խնդիրները ևս համատիրությունների խնդիրն է, մինչդեռ, փողոցային լուսավորությունը՝ քաղաքապետարանի»,- նշեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am