Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են

Armenpress 18:17, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  համախառն միջազգային պահուստները հուլիսին կազմել են 1 մլրդ 774.5 մլն դոլար: Պահուստների զգալի մասը` 1 մլրդ 774.1 մլն դոլար,  ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվներն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` տարեսկզբի համեմատ Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են: Հունվարին Հայաստանի համախառն միջազգային արտաքին ակտիվները կազմել էին շուրջ 2.251 մլրդ ԱՄՆ դոլար:

Ազատ  փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվների կառուցվածքում առավել մեծ է արժեթղթերում ներդրված միջոցների մասնաբաժինը՝ շուրջ 70 տոկոս (1 մլրդ 365.1 մլն դոլար): Միևնույն ժամանակ, կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 409 մլն դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am