Ուղիղ 70 տարի առաջ հետախուզական թռիչքից չվերադարձավ Անտուան դը Սենտ Էքզյուպերին

Armenpress 14:13, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 70 տարի առաջ հետախուզական թռիչքից չվերադարձավ Ֆրանսիայի ամենահռչակավոր օդաչուներից եւ գրողներից մեկը՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1944 թվականի հուլիսի 31-ին ամերիկյան Lightning P-38 ինքնաթիռի ղեկանվի առջեւ նա պետք Է կատարեր Սավոյայի այն շրջանների օդալուսանկարահանում, որտեղով պետք Է առաջ շարժվեին հակաֆաշիստական կոալիցիայի զորքերը՝ Միջերկրական ծովի ափ իջնելուց հետո: Ինքնաթիռը կորել Է: Շատ տասնամյակներ հայտնի չԷր նույնիսկ դրա ընկնելու մոտավոր վայրը: Այն պատահականորեն հայտնաբերվել Է 1998 թվականին Մարսելի մերձակայքում, երբ ձկնորսների ցանցերը ծովի հատակից հանել են այն շղթա-ապարանջանը, որի վրա փորագրված են եղել Սենտ Էքզյուպերի եւ նրա կնոջ՝ Կոնսուելոյի անունները:   

Ուղեւորվելով վերջին թռիչքի՝ Սենտ Էքզյուպերին ասել Է. «Եթե ինձ խփեն, ես իմ կյանքում ոչ մի բանի համար չեմ ափսոսա»: Նրա ինքնաթիռի բեկորներն, ինչպես հավաստել են փորձագետները, գտնվել են այն շրջանում, որտեղ նա ընդհանրապես չպետք Է լիներ, որովհետեւ մարտական առաջադրանքը վերաբերել Է Ֆրանսիայի բոլորովին այլ շրջանի: Դրա պատճառները հասկանալի չեն: Կամ Սենտ Էքզյուպերին շրջանցել Է վատ եղանակի գոտին, կամ Էլ Սավոյայի ուղղությամբ հանդիպել Է զենիթահար թնդանոթների հուժկու կրակի եւ որոշել Է դրա փոխարեն լուսանկարել ափի գերմանական ամրակառույցները:   

Մինչ օրս շարունակվում են վեճերը. կա՛մ նրան խփել են, կա՛մ 44-ամյա օդաչուն եւ գրողը, որը վաղուց Էր տառապում դեպրեսիայից եւ կյանքի ու սիրային հիասթափություններից, վերջ Է տվել կյանքին:   

Ինքնաթիռի բեկորներն ի պահ են տրվել Փարիզի մերձակա Բուրժեի Ավիացիայի թանգարանին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am