Կապելոն կշարունակի մնալ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ղեկին

Armenpress 23:59, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ըստ ամենայնի, կշարունակի մնալ ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը եւ այս թիմը կնախապատրաստի 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը:

Թեեւ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը՝ ՌՖՄ-ն իր նիստին  ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այս երկրի հավաքականի ելույթը անբավարար Է համարել, բայց Կապելոյին հնարավորություն կտան շարունակել աշխատել ռուսական թիմի հետ` հաշվի առնելով նրա արդեն ձեռք բերած փորձը:

Իսկ ՌՖՄ-ի նախագահ Նիկոլայ Տոլստիխը ասել Է, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Կապելոյի հրաժարականի հարցը ընդհանրապես չի քննարկվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am