Չորրորդ տուրից հետո «Սեւանա լիճ 2014» շախմատի միջազգային մրցաշարի աղյուսակը գլխավորեց Սանան Սյուգիրովը

Armenpress 23:07, 30 Հուլիս, 2014

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այսօր ավարտվեց շախմատի միջազգային  16-րդ կարգի մրցաշարի չորրորդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեց ՌԴ ներկայացուցիչ Սանան Սյուգիրովը:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը, չորրորդ տուրում Սյուգիրովը հաղթել է Գաբուզյանին, Սանտոշը` Արեշչենկոյին, Կուզուբովը` Սամվել-Տեր Սահակյանին, իսկ Զավեն Անդրիասյան-Ֆեդոսեեւ եւ Հրանտ Մելքումյան-Ռոբերտ Հովհաննիսյան հանդիպումներն ավարտվել են խաղաղ ելքով: Վաղը հետկեսօրին կսկսվեն հինգերորդ տուրի հանդիպումները:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am