Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Armenpress 19:34, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, դեսպան Հեֆերնը ողջունել և շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ, և երկուստեք արգասաբեր համագործակցության հույս է հայտնել:

Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցի և շնորհավորանքների համար, նշել է. «ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել և հույս ունեմ, որ այսուհետ ևս այս հարաբերությունները շարունակական կլինեն և կունենանք դրական նոր ձեռքբերումներ››:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am