Ջեն Փսակին ճեպազրույցին ներկայացել է մեկ ճտքակոշիկով

Armenpress 15:44, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին հուլիսի 29-ին ավանդական ճեպազրույցին ներկայացել է մեկ երկարաճիտ կոշիկով: Այս մասին տեսանյութը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղադրվել է Youtube-ում:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակի տարօրինակ արտաքին տեսքն աշխուժություն է առաջացրել բրիֆինգին մասնակցող բլոգերների եւ լրագրողների մոտ եւ դարձել է սոցցանցերում ամենաքննարկվող թեմաներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am