«Չելսի»-ն ցանկանում է գնել Միրանդային, «Ատլետիկո»-ն առայժմ չի ցանկանում վաճառել վերջինիս

Armenpress 11:10, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ն կտրականապես հրաժարվել է 20 միլիոն եվրո գումարով Լոնդոնի «Չելսի»-ին վաճառել իր բրազիլացի ֆուտբոլիստ Ժուան Միրանդային:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով, իսպանական մամուլը,

«Չելսի»-ն շարունակում է ակտիվ հետաքրքրվել Միրանդայով, եւ ենթադրվում է, որ մոտակա օրերին լոնդոնյան ակումբը արդեն լրիվ այլ գումար կառաջարկի բրազիլացու համար:

Մեկնաբանելով այս առք ու վաճառքը` միջազգային ֆուտբոլի փորձագետները նշում են, որ իսպանացիները իրավացի են՝ 20 միլիոն եվրոն Միրանդաին գնելու համար արժանի գումար չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am