ICAO-ն կգնահատի թռիչքների ռիսկերը մարտական գործողությունների գոտիներում

Armenpress 11:00, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) համաձայնության Է եկել անհապաղ ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի մարտական գործողությունների շրջանների օդային տարածության ռիսկերի գնահատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մոնրեալում կայացած հանդիպման ընթացքում ICAO-ում հայտարարել են, որ կազմակերությունը կձգտի հասնել այնպիսի օրենքների ընդունման, որոնք կկարգավորեն զենիթային սպառազինության մշակումը, արտադրությունն ու ծավալումը:

ICAO-ն ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն Է: Լայնորեն տարածված վարկածի համաձայն՝ Ուկրաինայի արեւելքում ապստամբները մալայզիական ինքնաթիռը խփել են ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրի միջոցով:

Boeing-ի կործանման հետեւանքով զովել Է 298 մարդ, որոնց մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am