Հայաստանի նետաձիգները կմեկնեն Վրոցլավ

Armenpress 20:19, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 4 նետաձիգներ կմասնակցեն օգոստոսի 5-11-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք նետաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, այս 4 մարզիկները ընտրվեցին 6 թեկնածուներից:

Նա նշեց, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի ձեւավորման հարցում խնդիրներ  Էին  առաջացել, քանզի թիմի միանգամից 2 առաջատար մարզիկները՝ Եվրոպայի գավաթի մրցանակաիր  Արշակ Պետրոսյանը եւ Վասիլ Շահնազարյանը լուրջ վնասվածքներ են ստացել:

Նետաձգության աշխարհի գավաթին կմասնակցեն շուրջ 50 երկրնի մարզիկ: Նրանց մեծամասնությունը մինչ այդ արդեն մասնակցել Է հուլիսի 21-26-ը Հայաստանի Արշալույս գյուղում անցկացված նետաձգության Եվրոպայի առաջնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am