Օգոստոսի 2-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի 23-րդ առաջնությունը

Armenpress 20:02, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար»-«Միկա» խաղով օգոստոսի 2-ին կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի 2014/2015թթ. առաջնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, Հայաստանի 23-րդ առաջնությանը կմասնակցի 8 թիմ՝ «Բանանցը», «Շիրակը», «Միկան», «Արարատը», «Գանձասարը», «Փյունիկը», «Ուլիսը» և «Ալաշկերտը»: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով՝ բաղկացած 4 շրջաններից, և կավարտվի 2015թ. մայիսի 30-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am