Ավագովն Ուկրաինայում 20 հազար դասալիք միլիցիոներ Է հաշվել

Armenpress 14:16, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի արեւելքում ռազմական գործողության իրականացման ընթացքում միլիցիայի աշխատակիցների կոչումը վարկաբեկել Է գրեթե 20 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:

«Ինչպե՞ս գտնել, մեր հաշվումներով, գրեթե 20 հազար մարդու, որոնք պետք Է փոխարինեն դասալքած եւ իրենց վարկաբեկած միլիցիոներներին: Ինչպե՞ս արձագանքել աշխատակիցների ստուգումների ճչացող ցուցանիշներին, որ միլիցիայի համազգեստ են հագել, Դոնբասում երեք ամսվա դադարից հետո»,- հուլիսի 29-ին գրել Է նախարարը  Facebook-ում (ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են):   

Ավագովի խոսքով՝ ՆԳ նախարարության շենքի «հրամանատարական հարկերում» եւ, ամբողջությամբ վերցված, վարչություններում ամայի Է: Առանց միլիցիայի եւ տեղական իշխանության են մնացել նաեւ Ուկրաինայի արեւելքի քաղաքները, որտեղից հեռացել են աշխարհազորայինները:

«Իրավապահ համակարգի վերականգնման ծանրագույն աշխատանք Է ընթանում՝ հաշվի առնելով ամբողջ տեղի ունեցածը»,- գրել Է ՆԳ նախարարության ղեկավարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am